Նորություններ
Դեկտեմբերի 23 տարվա վերջին նիստ և կայքի վերաբացում

Դեկտեմբերի 23 տարվա վերջին նիստ և կայքի վերաբացում

Դեկտեմբերի 23-ին կայացավ «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» տարեկան վերջին նիստը, որին ներկա էին դիմածնոտային վիրաբուժության առաջատար մասնագետներ, կլինիկական օրդինատորներ և բազմաթիվ հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Աննա Պողոսյանը և կատարեց տարվա ամփոփումը: Այնուհետև www.aamfos.am կայքը ներկայացրեց ասոցիացիայի քարտուղար Անի Հովհաննիսյանը: Sandoz ընկերությունը ներկայացրեց Ամոքսիկլավ, Կետոնալ պրեպարատները: Այնուհետև զեկույցներով հանդես եկան դիմածնոտային վիրաբույժներ` Արթուր Խաչատրյանը, Կորյուն Հակոբյանը և պրոֆեսոր Աննա Պողոսյանը: «Բժիշկների միավորում» բարեգործական ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հանդես եկավ համագործակցության առաջարկով, շեշտը դնելով մասնագետների իրավունքների պաշտպանության հարցերի և հետագայում իրավաբանների հետ համագործակցելու վրա: Կնքվեց համագործակցության հուշագիր "Առողջապահության Զարգացման եւ Հետազոտման Կենտրոն" ՀԿ-ի և ''Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիա'' ՀԿ-ի միջև: Եվ վերջում խոսքով հանդես եկան բ.գ.թ., դոցենտ Գրիգորի Խաչատրյանը և ասոցիացիայի փոխնախագահ բ.գ.թ. Արամ Բադալյանը:

© Armenian Association of Maxillofacial and Oral Surgery

Այլ նորություններ
Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը

Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը

Ապրիլի 28-ին կայացավ ասոցիացիայի հերթական նիստը: Զեկույցներով հանդես եկան պրոֆեսոր Ա.Յու.Պողոսյանը «Տուբերոզ սկլերոզ. Կլինիկական դեպք», Ա.Գ.Բադալյանը «Բերանի խոռոչի քաղցկեղի վիրաբուժության վերականգնողական փուլի նշանակությունը», Լ.Գ.Խաչատրյանը «Ստորին ծնոտի դեֆեկտների վերականգնումը օգտագործելով նրբոլոքի ոսկրը դենտալ իմպլանտների տեղադրումով»: Քննարկվեցին ասոցիացիայի հետագա անելիքները և առաջիկա միջոցառումները:

2018թ․ հունիսի 15-16 «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» միջազգային սիմպոզիում

2018թ․ հունիսի 15-16 «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» միջազգային սիմպոզիում

"Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը" "Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի" հետ համատեղ "Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի" աջակցությամբ կազմակերպում է «Գլխի և պարանոցի քաղցկեղների վիրահատական բուժումը» խորագրով միջազգային սիմպոզիում: Անցկացման վայրը՝ "Իբիս Երևան Սենթր" հյուրանոց, ք․ Երևան, Օրը՝ 2018թ․ հունիսի 15-16 Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել (+374) 91 41 14 21 հեռախոսահամարով կամ գրել assoarmenia@gmail.com էլ․-հասցեին:

Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ

Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ

  Հոկտեմբերի 28-ին ժամը 11:30  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում (3-րդ հարկ)  «Դիմածնոտային շրջանի հրազենային վնասվածքներ» դասախոսության թեմայով հանդես կգա` դիմածնոտային վիրաբույժ, «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի» Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Կ.Ֆ. Սևտերտերյանը: Դասախոսությունը նախատեսված է դիմածնոտային վիրաբուժություն և վիրաբուժական ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար: © Armenian Association of Maxillofacial and Oral Surgeons

«Առողջ Հասարակության Ապագան...»

«Առողջ Հասարակության Ապագան...»

«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան» հանդիսանում է գիտաժողովի համակազմակերպիչ և հանդես կգա ➡️«Դիմածնոտային վիրաբուժություն» սեկցիայով՝ Մայիսի 26-ին ժ. 13:30 — 17:30 ✅ «Դիմածնոտային վիրաբուժություն» ՇՄԶ 4 տեսական կրեդիտ